ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Fortune․Ինչպես են աշխարհի երկրները տոնելու Կանանց միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մարտի 8-ին ամբողջ աշխարհը փառաբանելու է կանանց» , հիշեցնում է Լինդա Կինսթլերը Fortune–ում։ Չնայած Կանանց միջազգային օրը համաշխարհային տոն է, տարբեր երկրներում այն տարբեր ձեւերով են նշում։ Որոշ երկրներում այն շատ նման է Սուրբ Վալենտինի օրվան՝ կանայք ծաղիկներ ու նվերներ են ստանում տղամարդկանցից։ Այլ երկրներում կանայք դուրս են գալիս փողոց ու պահանջում քաղաքական փոփոխություններ՝ մանավանդ այն երկրներում, որտեղ կանանց իրավունքները վտանգված են։

«ԱՄՆ-ում կանայք գործադուլ են անելու, որը կոչել են «Օր առանց կանանց»,- ասվում է հոդվածում,- Այդ օրը բողոքի ու գենդերային հավասարության պաշտպանության օր է լինելու։ Այն կազմակերպել են նույն ակտիվիստները, որոնք հունվարի 21-ին Վաշինգթոնում Կանանց քայլերթ էին կազմակերպել»։

«Իռլանդացի կանայք այդ օրը կնշեն գործադուլով՝ որպես բողոքի նշան աբորտների սահմանադրական արգելքի դեմ,- հայտնում է Կինսթլերը,- Լոնդոնում կիրակի անցավ կանանց ավելի խաղաղ քայլերթ, որին մասնակցել է քաղաքապետ Սադիկ Խանը։ Իսկ մարտի 8-ին բրիտանուհիները կարմիր գույնի հագուստով կլինեն տոնի կապակցությամբ։ Ծրագրված են ցույցեր խորհրդարանի ու Ազգային պատկերասրահի դիմաց՝ արվեստի աշխարհում գենդերային նախապաշարումների դեմ։ Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենն էլ շոտլանդական խորհրդարանում 400 կանանց կընդունի ամբողջ երկրից»։

Իտալիայում կանայք կկարողանան անվճար այցելել թանգարաններ ու տեսաժան վայրեր, որտեղ կկազմակերպվեն կանանց նվիրված ցուցահանդեսներ։

«Ռուսաստանում, որտեղ Կանանց օրը հարյուրամյա ավանդույթներով տոն է՝ Սուրբ Վալենտինի օրվանից շատ ավելի կարեւոր, տղամարդիկ ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի իրենց կյանքի ամենակարեւոր ու սիրված կանանց իսկական տոն պարգեւեն»,- գրում է Կինսթլերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular