ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի պաշարումն աստիճանաբար վերածվում է ցեղասպանության. Մանե Թանդիլյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում յոթ ամիս շարունակվող պաշարումն աստիճանաբար վերածվում է ցեղասպանության, երբ արդեն մեկ ամիս է՝ մեր հայրենակիցներն ամբողջովին զրկված են սննդից, դեղորայքից։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը մեզ համար զարմանալի չէ, և այն չի դադարելու առանց մեր ուժի և կամքի։ Ռուս խաղաղապահների և միջազգային հանրության լռության ներքո՝ Արցախում մահանում են մանկահասակ երեխաներ, մարդիկ չեն կարողանում ստանալ բուժօգնություն, հայթհայթել մի կտոր հաց․․․»,- գրել է Թանդիլյանը։

Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետորաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողություններն՝ որպես սեփական տարածքում իրականացվող քայլեր։ «Ակնհայտ է, որ մենք մենակ ենք այս հարցում և մեր խնդիրների լուծումն ինքներս պետք է իրականացնենք՝ դառնալով ուժեղ պետություն՝ մեր նպատակների ու երազանքների ճանապարհին։ Հայաստանի ու Արցախի հզորացումն ուղղակի այլընտրանք չունի։ Իսկ դա անելու համար պետք է հեռացնենք այդ ճանապարհի բոլոր խոչընդոտները և խոչընդոտողներին՝ առաջին հերթին»։

Գարիկ Նասիբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular