ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տարի Միջերկրական ծովն անցնելիս մահացել կամ անհետ կորել է 289 երեխա. ՅՈւՆԻՍԵՖ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս տարի զոհվել կամ անհետ կորել են Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա Միջերկրական ծովի կենտրոնական մասը հատել փորձող առնվազն 289 երեխաներ, վկայում են ՄԱԿ մանկական ֆոնդի (ՅՈւՆԻՍԵՖ) տվյալները։

Կազմակերպության գնահատականներով՝ 2018 թվականից մոտ 1 500 երեխա է զոհվել կամ անհետ կորել Միջերկրական ծովի կենտրոնական մասը հատել փորձելիս։

Շատ նավաբեկություններ, որոնք տեղի են ունեցել Միջերկրական ծովի կենտրոնական մասում, չեն հաշվառվում, ուստի զոհված երեխաների իրական թիվը անհնար է ստուգել։ Վերջին ամիսներին այս երթուղում եւ այլ երթուղիներում զոհվածների մեջ եղել են երեխանեի են նորածիններ Հունաստանի եւ իսպանական Կանարյան կղզիների ափերին։

ՅՈւՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ 2023թ. հունվարից դեպի Իտալիայի ափեր Հյուսիսային Աֆրիկայից եկել է մոտ 11 600 երեխա՝ շաբաթը միջինը 428 երեխա։ Դա երկու անգամ ավելին է, քան 2022թ. նույն ժամանակամիջոցում, չնայած այն վտանգներին, որոնց ենթարկվում են երեխաները։ Երեխաների մեծ մասը գալիս է Լիբիայից եւ Թունիսից, որոնք արդեն վտանգավոր ճամփորդություն են կատարել Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից։

2023թ. առաջին երեք ամիսներին 3 300 երեխա՝ այս երթուղով Եվրոպա եկած բոլոր երեխաների 71 տոկոսը, գրանցվել է որպես որեւէ մեկի կողմից չուղեկցվող կամ ծնողներից ու օրինական խնամակալներից  բաժանված, ինչը նրանց բռնության, շահագործման եւ դաժան վերաբերմունքի ռիսկի է ենթարկում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular