ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ընտրություններից առաջ ՔՊ-ում հնարավոր են անակնկալներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից կարող են անակնկալներ լինել։ ՔՊ վարչությունն որոշել է քարոզարշավն ամբողջությամբ վերցնել Տիգրան Ավինյանի ձեռքից և իրականացնել Նիկոլ Փաշինյանի միջոցով, ընդ որում հատուկ այս նպատակի համար։ «Քաղպայմանագրում» որոշել են ցուցակը գրել ողջ վարչության կազմով և առանձնապես չվստահել Ավինյանին ու նրա նշանակած կադրերին։

Հատկապես խորը կասկածներ կան Երևանի վարչական շրջանների ղեկավարների մասով։ «Քաղպայմանագրում» կասկածում են, որ նրանցից շատերը կուսակցության հետ առանձնապես խորը կապված չեն և կարող են սաբոտաժի ենթարկել ընտրությունները։

Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի հակասությունները հասել են այնտեղ, որ Ավինյանի ամենամերձավոր անձանցից մեկին՝ նրա աշխատակազմի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին, հրահանգել են ընդհանրապես չմասնակցել ավագանու ընտրությունների կազմակերպման աշխատանքներին, իսկ տեղերում շտաբերը ղեկավարելու են բացառապես Փաշինյանի վստահությունը վայելող անձինք։ Նախօրեին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստ, որտեղ հենց քննարկել են շտաբերի պատասխանատուների անունները, ինչպես նաև ընտրական ցուցակը կազմելու սկզբունքները։ Ավինյանը, թեև փորձում է դիմադրել, սակայն առանձնապես հնարավորություններ չունի։ Փաշինյանն որոշել է բոլոր թեկնածուներին անձամբ, կամ իր ամենավստահելի մարդկանց միջոցով ստուգել, նոր գրանցել։

Ի դեպ վարչությունում խոսակցություններ են շրջանառվում, որ չի բացառվում, որ կամ ՔՊ-ն ընտրությունների կգնա առանց Տիգրան Ավինյանի. մեկ այլ թեկնածուով, կամ էլ նրան արդեն կփոխարինեն ընտրություններից հետո։ Այդ կապակցությամբ Փաշինյանն որոշել է մի քանի հայտնի ՔՊ-ականների գրանցել ընտրական ցուցակում, որպեսզի Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու դեպքում հնարավոր լինի քաղաքապետի այլընտրանք ունենալ։ Այս հարցում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին աջակցում է հատկապես Խաչատուր Սուքիասյանը, որը ցանկանում է իրեն վստահելի մարդիկ ներգրավել ընտրական ցուցակում։

Լենա Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular