ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանիայի ՊՆ գաղտնի հրթիռային համալիրի աշխատակիցները գործադուլ են սկսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունը ստիպված է եղել «արտակարգ միջոցներ» ձեռնարկել այն բանից հետո, երբ աշխատավարձի վերաբերյալ լուրջ տարաձայնություններ են առաջացել պաշտպանության նախարարության գաղտնի հրթիռային համալիրում, որն Ուկրաինա անհրաժեշտ զենք է մատակարարում, գրել է Mirror-ը։

Ուրբաթ, հուլիսի 14-ին, Բեյթում (Շոտլանդիա) պահեստի 50 աշխատողներ գործադուլ են սկսել, իսկ երկուշաբթի պատրաստվում են շարունակել այն։

Զենքի պահեստը Storm Shadow եւ Brimstone հրթիռներ է մատակարարում ուկրաինական զորքերին։

Պահեստի աշխատողները կենսապահովման նվազագույնը հազիվ բավարարող աշխատավարձ են ստանում։ Եթե գործադուլը շարունակվի, դա կարող է անդրադառնալ Storm Shadow եւ Brimstone հրթիռների մատակարարումների վրա։

ՊՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ  մտցվել են «արտակարգ միջոցներ», որոնք թույլ կտան չկրճատել զենքերի մատակարարումները։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության եւ GMB արհմիության անդամների միջեւ վեճը սկսվել է հրթիռների բեռնակիրների եւ ռումբեր հավաքող աշխատակիցների՝ արհեստավորների աշխատավարձերի միջեւ տարբերության կտրուկ ավելացման պատճառով։

Աշխատակիցները, որոնք հավաքում են զենքը, ստանում են ժամը 16,82 ֆունտ սթեռլինգ՝ գումարած 4 000 ֆունտ սթեռլինգ որպես «հավելավճար արհեստի համար» եւ 6 000՝ որպես բոնուս, ինչը կազմում է մոտ 38 000 ֆունտ սթեռլինգ տարեկան։

Զենքի տեղափոխմամբ չզբաղվող աշխատողները ստանում են ժամը ընդամենը 10,42 ֆունտ սթեռլինգ կամ տարեկան 20 5000, եւ հավելավճարներ չեն ստանում։

Մինչեւ անցած տարի արհեստավոր չհամարվող աշխատողները ստանում էին տարեկան 6 հազար ֆունտ սթեռլինգ պակաս, քան նրանց արհեստավոր գործընկերները։

Սակայն արհեստավոր աշխատողների աշխատավարձի բարձրացման արդյունքում աշխատավարձերի միջեւ տարբերությունը հասավ 18 000 ֆունտ սթեռլինգի, ինչի հետեւանքով վարորդները ստանում են կենսապահովման նվազագույնից ընդամենը 23 փենս ավելի (10,42 ֆունտ սթեռլինգ)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular