ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղեղումներ Հարավային Կորեայում. զոհվել է 7 մարդ, հազարավոր մարդիկ տարհանվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Յոթ մարդ զոհվել, հազարավոր մարդիկ տարհանվել են Հարավային Կորեայում սկսված հեղեղումների պատճառով, տեղեկացրել է ВВС-ն։

Երրորդ օրը տեղացող հորդառատ անձրեւները հանգեցրել են սողանքների, էլեկտրաէներգիայի անջատման եւ ենթակառուցվածքի խափանման ամբողջ երկրում։

Շաբաթ առավոտյան իշխանությունները տեղեկացրել են, որ ջուրը դուրս է եկել ամբարտակից Հյուսիսային Չհունչհոն նահանգում։

Երկրի վարչապետ Հան Դակ Սուն զինվորականներին խնդրել է օգնություն ցուցաբերել փրկարարական աշխատանքներին։

Երեք մարդ համարվում է անհետ կորած, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, սպասվում է, որ զոհերի ընդհանուր թիվը կավելանա։

Հազարավոր մարդիկ տարհանվել են։

Yonhap գործակալության տվյալներով՝ մոտ 6 400 մարդ տարհանվել է այն բանից հետո, երբ շաբաթ օրն առավոտյան սկսվել է ջրի արտահոսքը Goesan ամբարտակից։

Մի քանի գյուղեր, ինչպես նաեւ շատ ճանապարհներ հայտնվել են ջրի տակ, ինչի հետեւանքով որոշ բնակիչներ մնացել են փակված իրենց տներում։

Korail ընկերությունը (երկրի երկաթուղային օպերատոր) հայտարարել է, որ դադարեցնում է գրեթե բոլոր գնացքների երթեւեկությունը։

Ուրբաթ ուշ երեկոյան Հյուսիսային Չհունչհոնում գնացքը դուրս է եկել գծերից, այն բանից հետո, երբ սողանքը հող ու ավազ է լցրել գծերին։

Միջադեպի հետեւանքով տուժել է մեկ ինժեներ, բայց գնացքն այդ պահին ուղեւորներ չէր փոխադրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular