ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերաքննիչ դատարանը ժամանակավորապես հանել է սոցցանցերի ընկերությունների հետ ԱՄՆ վարչակազմի շփման արգելքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաշնային վերաքննիչ դատարանն ուրբաթ ժամանակավորապես արգելափակել է հակասական որոշումը, որն արգելում էր Բայդենի վարչակազմին շփվել սոցիալական ցանցերի ընկերությունների հետ, տեղեկացրել է CNN-ը։

Անցած շաբաթ ԱՄՆ օկրուգային դատավար Թերի Դաութին Լուիզիանայի նահանգում արգելել էր մի շարք դաշնային գործակալությունների եւ ավելի քան տասը պետական պաշտոնյաների շփվել սոցցանցերի ընկերությունների հետ՝ կապված այն «կոնտենտի» հեռացման հետ, որը պարունակում էր «պաշտպանված խոսքի ազատություն»՝ տեղակայված այդ պլատֆորմներում։

Հրամանը հայցի մի մասն է, որը ներկայացվել է Միսուրի եւ Լուիզիանա նահանգների գլխավոր դատախազի կողմից 2022թ., որում Բայդենի վարչակազմը մեղադրվում է այն բանում, որ փաստորեն ստիպում է պահպանողականներին լռել՝ ճնշում գործադրելով սոցցանցերի մասնավոր ընկերությունների վրա՝ ինտեներտում չափավորելու համար ապատեղեկատվությունը քովիդի մասին։

Արդարադատության նախարարությունը վիճարկել է Դաութիի որոշումը, եւ 5-րդ օկրուգային դատարանը ուրբաթ հայտարարել է, որ բողոքի քննարկումը պետք է արագացվի։ Դատարանը հայտարարել է, որ որոշումն առայժմ կարգելափակվի։

Որոշումը տարածվել է այնպիսի գերատեսչությունների վրա, ինչպիսին են առողջապահության նախարարությունը, Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները, արդարադատության նախարարությունը եւ ՀԴԲ-ն, ինչպես նաեւ այնպիսի պաշտոնական անձանց վրա, ինչպիսի են ԱՄՆ գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մերթին եւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։

Սակայն հայցում չնշված այլ գերատեսչություններ եւս սկսել են վերանայել իրենց փոխգործակցությունը սոցիալական ցանցերի ընկերությունների հետ, ներառյալ պետդեպարտամենտը, որն այս ամսվա սկզբին չեղարկել էր Facebook-ի հետ անվտանգության հարցերի գծով պլանային խորհրդակցությունը։

Դաութիի դատական արգելքում նշվել է, որ կառավարությունը նախկինի պես կարող է դիմել ընկերություններին ազգային անվտանգության սպառնալիքները կասեցնելու հարցերում։ Բայց արգելել է գերատեսչություներին եւ պաշտոնյաներին «հատուկ նշել կոնտենտ կամ տեղեկություն սոցիալական ցանցերի պլատֆորմներում» ու դրանք ուղարկել սոցիալական ցանցերի ընկերություններին՝ պահանջելով հեռացնել դրանք։

Հայցում նշված սոցիալական ցանցերի թվում են Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, WhatsApp-ը, TikTok-ը, WeChat- եւ այլ պլատֆորմներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular