ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատերը չեն հասկանում». Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկն այցելել է 2 երկիր՝ Հայաստան և Վրաստան, և պատմել, թե որտեղ է ավելի լավ հանգստանալու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Glas.ru-ն գրում է, որ TrueStory Travel Zen ալիքի այդ ռուս զբոսաշրջային բլոգերը բազմիցս է հանգստացել  Հայաստանում և Վրաստանում։ Նա նշել է, որ շատերը չեն հասկանում երկու երկրների տարբեր հմայքը:

Բլոգերի կարծիքով Հայաստանը և Վրաստանը զբոսաշրջության առումով զգալի տարբերություններ ունեն։ Նա նախ հիշեցրել է, որ Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, ծով չկա:

Զբոսաշրջիկը նշել է, որ երկրներում կան բազմաթիվ տարբեր պատմական տեսարժան վայրեր, սակայն դրանք ավելի շատ են Թբիլիսիում, քան Երևանում։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրեր ոչնչացվել են։ Բայց Երևանի կենտրոնը մաքուր է ու գեղեցիկ՝ բազմաթիվ սրճարաններով։ Թբիլիսիում՝ հենց կենտրոնում, գտնվում է Հին քաղաքը, որտեղ կան բազմաթիվ գեղեցիկ նեղ փողոցներ գունավոր տներով:

Երկու երկրներում էլ ընթրիքի արժեքը մոտավորապես նույնն է։ Խոսքը 1000-1200 ռուբլի գումարի մասին է։ Զբոսաշրջիկը նշել է, որ ընդհանուր առմամբ արժե երկու երկրներն էլ այցելել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular