ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսնային բազան կարժենա ընդամենը 10 միլիարդ դոլար` ոչ ավելի թանկ, քան ավիակիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լուսնի յուրացման սկզբնական փուլը կարող է համեմատաբար էժան եւ շուտ իրականանալի նախագիծ լինել` կարծում է ՆԱՍԱ-ի աստղակենսաբան Քրիկ Մակքայը:

New Space ամսագրում հրապարակված հոդվածում ամերիկացի գիտնականը նշում է, որ Լուսնի վրա կայան կառուցելու ծրագիրը կարող է արժենալ ընդամենը 10 միլիարդ դոլար` այնքան, ինչքան արժե ժամանակակից ավիակիրը: Իսկ ավարտին հասցնել այդպիսի նախագիծը հնարավոր է 2022 թվականին: Մակքեյի կարծիքով, լուսնային կայանի կառուցումը կարող է լավ փորձ հանդիսանալ հետագայում Մարսում նման կայանի կառուցման համար, ինչը ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի գիտնականների համար:

ՆԱՍԱ-ի փորձագետի խոսքով` Լուսնային կայանի կառուցման համար կարող են օգտակար լինել ժամանակակից գիտության այնպիսի հայտնագործություններ, որոնք ի սկզբանե շատ հեռու են տիեզերքից: Օրինակ` վիրտուալ իրականության սարքերը, արտաթորանքը վերարտադրող սանհանգույցները, եռաչափ տպիչները, ինքնակառավարվող մեքենաները:

Ինչպես փոխանցում է Interfax-ը, Մակքեյը կարեւորել է նաեւ Space X ընկերության նոր տիպի, բազմակի օգտագործման հրթիռների առկայությունը, որոնք թույլ կտան էականորեն նվազեցնել դեպի Երկրի բնական արբանյակ փոխադրումների արժեքը:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը ավելի մրցունակ էր գտնվել ռուսական պետական «Ռոսկոսմոս» ընկերությունից եւ խոշոր պայմանագիր էր կնքել տիեզերք արբանյակներ դուրս բերելու վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular