ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը ՌԴ գլխավոր հյուպատոսություն է բացել Թաիլանդում եւ քննարկել «Мир» վճարային համակարգի օգտագործման հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թաիլանդցի գործընկերոջ՝ Դոն Փրամաթվինայի հետ քննարկել է ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերի օգտագործման հնարավորությունը Թաիլանդի տարածքում, տեղեկացրել է «Лента.ру»-ն։

«Այսօր գործընկերոջս հետ մենք խոսել ենք այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի ռուսական «Мир» քարտերը օգտագործվեն այստեղ առանց որեւէ խնդրի։ Դա լրացուցիչ խթան կհաղորդի զբոսաշրջության ավելացմանը»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը մինչ այդ Թաիլանդի Փհուքետ կղզում հանդիսավորությամբ բացել էր ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։ Լավրովը Թաիլանդն անվանել է ռուսաստանցիների սիրած հանգստյան վայրերից մեկը եւ ավելացրել է, որ գլխավոր հյուպատոսության բացումը կարեւոր, բայց ոչ վերջին քայլն է Հարավարեւելյան Ասիայում ռուսական ներկայության ընդլայնման ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելայում են ցանկացել թույլ տալ «Мир» քարտի օգտագործումը։ Կարակասում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը նշել է, որ առաջին տեղերից մեկը, որտեղ կարելի կլինի վճարել այդ վճարային համակարգի քարտերով, ամենայն հավանականությամբ, կդառնա Մարգարիտա կղզին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular