ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատուկ օպերացիա Սյունիքի մարզում․ կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200 կմ հատվածում փորձել են կանգնեցնել Opel Astra և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի վարորդը չի ենթարկվում ոստիկանների օրինական «կանգառ» հրահանգին, փախուստի փորձ է կատարում, այդ ժամանակ հարվածում է ոստիկանական համարանիշներով Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։

Արդեն տեղում ոստիկանները վնասազերծում են Opel-ի վարորդին, իսկ ավտոմեքենայի սրահում ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերվում է 3 կապոց թրմանյութին բնորոշ սուր հոտով թմրամիջոց։

Դրանք եղել են փաթեթավորված պոլիէթիլենային և ալյումինե ստվարաթղթերով։ Իսկ Mercedes-ը, երբ ոստիկանները կանգնեցնում են, վարորդը հրաժարվում է ավտոմեքնայից իջնել, ինչքան էլ՝ մի քանի անգամ ոստիկանները ներկայացնում և հորդորում են, որպեսզի նա իջնի ավտոմեքենայից։

Տեսնելով, որ իրենց բազմաթիվ հորդորներին չի ենթարկվում վարորդը,  ոստիկանները հատուկ միջոցի կիրառմամբ նրան դուրս են բերում մեքենայից՝ կոտրելով առջևի աջակողմյան ապակին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի՝ Toyota-ին բախվելու հետևանքով, Toyota-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Արա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Սիսիանի» բժշկական կենտրոն։

Իսկ Opel-ի ողևոր՝ Արմավիր մարզի բնակիչ 41-ամյա Հրաչյա Եղիազարյանը գլխի հատվածում ստանում է քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք, սակայն հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց։ 

Opel-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արմեն Չոբանյանն ու Mercedes-ի վարորդ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Վարդանյանը Ոստիկանության Սիսիանի բաժնից ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular