ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի. եղանակն առաջիկա օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքում հուլիսի17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրի տվյալներով՝ այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա՝ ՀՀ որոշ շրջաններում հասնելով 39 աստիճանի:

Նշվում է, որ Երևանում հուլիսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular