ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտենում է Երևանի ընտրությունների օրը. քաղաքապետի ընտրությունից է կախված վարչապետի աջակցությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  մոտենում է Երևանի ավագանու (օրենսդիր ժողովի) ընտրությունների օրը: Թեկնածուների առաջադրումը սկսվելու է ընտրություններից ոչ շուտ, քան 45 օր առաջ և տևելու է 10 օր։ Քանի որ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին, ուրեմն, զուտ թվաբանորեն, թեկնածուների առաջադրումը տեղի կունենա օգոստոսի 3-ից 13-ը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն (այդ քաղաքական միավորման ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է) Երևանի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը։

Նատալյա Ռոտենբերգը (գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը, ով վերջերս ՀՀ քաղաքացիություն է ստացել), գործող ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ևս կմասնակցի ընտրություններին։ Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում նրանց կմիանան «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը և Հայաստանի Եվրոպական և Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան ​​կուսակցության թեկնածու Կարեն Սարգսյանը։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ևս ավելի վաղ չէր բացառել իր մասնակցությունն ընտրություններին։

Երևանի առաջիկա ընտրություններն որոշ տեղական փորձագետների կողմից դիտվում են որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջանկյալ «վստահության հանրաքվե» 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից հետո։ Երկրի հետագա ներքաղաքական հետագիծը կախված է լինելու նրանից, թե ով կստանձնի իշխանությունը Երևանում, որտեղ բնակվում է հայ ընտրողների ավելի քան 30%-ը։ Դիտորդները չեն բացառում Հայաստանում «երկիշխանության» հնարավորությունը, եթե ՔՊ-ն չկարողանա մեծամասնություն ստանալ Երևանի օրենսդիր ժողովում կամ ընտրությունների արդյունքում կոալիցիա կազմել իր գլխավորությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular