ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարեգին Նժդեհ փողոցում կառանձնացվեն ավտոբուսային գծեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասարակական տրանսպորտի համար երթևեկելի նոր գոտիների ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվում է Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:

«Այստեղ ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր: Փողոցն ընտրվել է՝ հաշվի առնելով թվով 21 հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկումն ու ինտենսիվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Երեւանում ավտոբուսի համար ավտոբուսային գծեր են առանձնացվել նաեւ Գայի պողոտայում, ինչը մեծ խցանումների պատճառ է դարձել եւ առաջացրել հասարակության մեծ մասի դժգոհությունը:  Որոշ խաչմերուկներում ավտոմեքենաների անցնելու համար մնացել է միայն մեկ գիծ եւ ամբողջ հոսքը պետք է այդ մեկ գծով անցնի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular