ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղձքի, Ուջանի մոտ վաղը կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ 1 միջպետական ճանապարհի կմ 35+200 - կմ 35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հուլիսի 18-ին՝ ժամ 18։00-20։00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են «Ճանապարահային դեպարտամենտ» հիմնադրամից:

Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հիմնադրամից հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular