ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն չի թաքցնում, որ մտադիր չէ քայլեր ձեռնարկել Թուրքիայի անդամակցությունն արագացնելու համար․ Hürriyet

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն չի թաքցնում, որ մտադիր չէ քայլեր ձեռնարկել Թուրքիայի անդամակցությունն արագացնելու համար, գրում է Hürriyet-ը։

«Թեեւ Թուրքիան շարունակում է հայտարարել, որ ԵՄ-ին անդամակցությունը ռազմավարական նպատակ է, այդ գործընթացը երկար տարիներ կանգ է առել, եւ նույնիսկ բանակցությունները փաստացի կանգ են առել։ Մ - ն մտադիր չէ ներկա պայմաններում որեւէ քայլ ձեռնարկել այս ոլորտում եւ չի թաքցնում այդ փաստը։ Հենց Թուրքիայի հետագա քայլերն են, որ կարող են Բրյուսելին դրդել առաջընթացի հասնել»,-գրում է թերթը։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ Անկարայի ուղերձներն ակտիվացրել են Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների աշխուժացման շուրջ քննարկումները, որոնցում արդեն վաղուց ոչ մի էական տեղաշարժ չի եղել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում, Անկարայում չպետք է վարդագույն ակնոց կրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular