ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ափսոսում եմ, որ իմ հորից լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկ է ծնվել, որ լավ տղա լինեի, ուրիշ ձև կվարվեի. Գայա Արզումանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնկալիք բառը ո՞րն է, մենք հայրենիք ենք կորցնում, դուք ակնկալիքի մասին եք խոսում. ոս ոչինչ չեմ ակնկալում, ես ուղղակի պինդ ասում եմ՝ Արցախը արցախցունն է ու պիտի այդ տան դուռը բացվի, որ ես գնամ իմ տուն, իմ հայրենիք, իմ ծնողին գրկեմ, համբուրեմ, ասեմ՝ բարև պապ, մամ. դա ակնկալիք չի, դա իմն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, ՌԴ դեսպանատան մոտ հնուն Արցախի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց երգչուհի Գայա Արզումանյանը:

Նա նշեց, որ հիմա այստեղ պետք է միլիոնավոր մարդիկ կանգնած լինեին իրենց տան, հողի համար։

«Ես ուզում եմ՝ մենք մոտրենք դուռը ու մտնենք մեր հայրնեիք: Դա մերն ա, հայինն ա: Իմ Արցախի համար ինչ կազմակերպվի ես այդտեղ կանգնած եմ: Ես կյանքում իշխանության համար չեմ կանգնի ոչ մի տեղ, իմ համար կա հայրենիքի համար, չկա իշխանության համար, ստեղծված իրավիճակից կախված ես կարող եմ կանգնել, որտեղ ասեն: Պետք լինի, կգնամ Լաչինի միջանցքի դիմացն էլ կկանգնեմ:

Եթե ես կարողանամ որպես մի անձ բացեմ Լաչինի միջանցքը, հավատացեք, որ շուտվանից այն բաց կլիներ։ Ափսոսում եմ, որ իմ հորից լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկ է ծնվել, որ  լավ տղա լինեի, կարող է մի քիչ այլ ձև վարվեի այս ամենին, այս ամենը այլ ձև տեսնեի»,- ասաց երգչուհին։

Նա ցավով արձանագրում է, որ մեր երեխաների թափած արյան համար մենք այսօր չենք կարողանում պատասխանը տանք մեր թշնամուն. «Ինչ- որ մեկը որոշել է, գալ, այնտեղ ինչ-որ բան դնի, նստի, մենք էլ սուս ու փուս նայենք, ասենք՝ լավ եք արել, շատացրեք, փակեք, տեսնենք մեր հայրենակիցները ո՞նց են ցեղասպանության ենթարկվում։ Արցախում բնակվողները Հայաստանից սպասում են՝ միշտ իրար կողք լինել,  հայը հայի կողքը պետք է միշտ կանգնած լինի։  Այսօր արցախցիների հետ խոսելիս հասկանում եմ, որ իրենք ավելի ուժեղ են քան մենք: Առանց Արցախ չկա Հայաստան։ Ինձ  չի թվում, որ մենք կարող ենք այդպես ապրել»,- ասաց Գայա Արզումանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular