ԱՄՆ-ն հրթիռներով հագեցած էսմինեց է տեղափոխել Մերձավոր Արեւելք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն հրթիռներով հագեցած USS Thomas Hudner էսմինեց է տեղափոխել Մերձավոր Արեւելք՝ Իրանի գործողությունների հետ կապված լարվածության աճի ֆոնին, գրում է Al Arabiya-ն:
«Կառավարվող հրթիռային սպառազինությամբ USS Thomas Hudner էսմինեցը Մերձավոր Արեւելք է տեղափոխվել։ Այն նպաստում է ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի գործողություններին՝ ծովում անվտանգության եւ կայունության պահպանման համար»,-ասվում է Հինգերորդ նավատորմի հայտարարության մեջ: