ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնական գիծ. ի՞նչ է պատմում ձեռքի ափը ամուսնական կյանքի վերաբերյալ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամուսնության գիծը կարճ հորիզոնական գիծն է, որը գտնվում է ճկույթի տակ: Որպեսզի ուսումնասիրենք դրանք հարկավոր է բռունցք անել: Մեկ կամ մի քանի գծերը վկայում են ամենաարժեքավոր և երկարատև հարաբերությունների մասին: Սակայն միայն ամուսնության գծով հնարավոր չէ կանխատեսել ամուսնությունը, հարկավոր է նաև ուսումնասիրել ափի այլ գծերը:

Երջանիկ ամուսնության նշանը մեկ խորը և հստակ գիծն է: Երկար և ուղիղ գիծը վկայում է երկար հարաբերությունների մասին: Եթե ձեր երկու ձեռքերում էլ առկա են նման հստակ գծեր, ապա ամուսնական կյանքը հրաշալի կլինի:

Եթե դուք ունեք թույլ տեսանելի, ոչ հարթ գիծ, ապա դա խոսում է ամուսնական կյանքում հաճախակի կրկնվող վեճերի և խնդիրների մասին: Անհաջող ամուսնության մասին է վկայում նաև դեպի ներքև իջնող գիծը:

Ամուսնության հստակ արտահայտված երկու գծերը խոսում են երկու հաջող ամուսնությունների մասին:

Եթե ամուսնության գիծը գրեթե անտեսանելի է, ապա հարաբերություններում, ամենայն հավանականությամբ, առկա չէ սեր և վստահություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular