ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Միշելին հետաքրքիր չէ՝ Արցախը կինտեգրվի Ադրբեջանին, թե ոչ. իրենց ուզածը ՌԴ-ին այստեղից դուրս բերելն է. Մ. Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այդ օրը ակնհայտ երեւաց Արեւմուտք կոչվածի երկակի ստանդարտները, այն կեղծ մարդասիրությունը, որ իրենք ցուցաբերում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը:

«Իրենց համար խնդիր չկա, թե այդ միջանցքն ինչի հետ կնույնականացվի: Այդ օրը, ըստ էության, հավաքական Արեւմուտքը ցույց տվեց իր դեմք, որ միջազգային իրավունքը, որը մենք ձեռք ենք բերել դեռեւս 1991-ին, իրենց համար ընդհանրապես արժեք չի: Հենց դրանով պետք է խարխլվեն Արեւմուտքի հիմքերը: Այն միջազգային իրավունքը, որ մենք ձեռք ենք բերել 1991-ին, հենց արեւմտյան ու մարդասիրական իրավունքն է, որը հենց իրենք են ոտնահարում:

Նրանց մարդասիրությունը եւս կեղծ է, որովհետեւ այն իրականությունը, որ հիմա Արցախում է, ես առավել քան վստահ եմ, որ իրենք մեզնից շատ են տեղեկացված: Այստեղ իհարկե, հենց Ադրբեջանին ինտեգրման լավագույն մեթոդն են գտել:

Ես չեմ կարծում, որ Արեւմուտքին կամ Շառլ Միշելին հետաքրքիր է, որ Արցախը կինտեգրվի Ադրբեջանին, թե ոչ: Իրենք շատ լավ գիտեն, որ այդ ինտեգրման արդյունքը այստեղից Ռուսաստանի դուրս գալն է լինելու: Իրենց համար առոչինչ է 120 հազար մարդու սովի մատնելը, իրենց հետաքրքիր է իրենց քաղաքական շահը: Իրենք ուզում են Ռուսաստանին այստեղից դուրս բերել եւ լավագույն օգնականը այդ հարցում Հայաստանի վարչապետն է»,-հայտարարեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular