ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինը խորհրդակցություն է անցկացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վլադիմիր Պուտինը Բելգորոդի շրջանի ղեկավարությանը խնդրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ահաբեկչության հետեւանքով տուժած Անգելինային։

«Այս գիշեր կամրջի վրա ահաբեկչություն է իրականացվել, խաղաղ բնակիչներ են զոհվել։ Երեխան վիրավորվել է և մնացել միայնակ՝ առանց ծնողների»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հայտարարել է, որ սպասում է Ղրիմի կամրջի անվտանգությունը բարելավելու վերաբերյալ առաջարկների։ 

«Հանձնարարություն է տրվել ԱԴԾ-ին, ՌԴ Քննչական կոմիտեին՝ մանրամասն հետաքննել կատարվածը, վստահ եմ, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության բոլոր հանգամանքները կպարզվեն»,- նշել է նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular