ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան լրջորեն մտահոգված է Հայաստանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմամբ. Օքթայ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի գլխավորությամբ։

Ինչպես հաղորդում է АПА-ն, կողմերը հաստատել են, որ հարաբերությունները զարգանում են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։

Ֆուաթ Օքթայն «ընդգծել է Թուրքիայի լուրջ մտահոգությունը Հայաստանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման կապակցությամբ»։ 

Նա նշել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության հարցերն էներգետիկ, կրթական, ռազմական, ռազմատեխնիկական, պաշտպանական և այլ ոլորտներում։

Ալիևը, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացմանը, նշել է, որ նախագահ Էրդողանի մասնակցությունը Բաքվում ռազմաօդային ուժերի նոր կենտրոնական հրամանատարական կետի բացմանը «ռազմական ոլորտում մեր երկրների համագործակցության զարգացման ևս մեկ օրինակ է»։ Ալիեւն իր հերթին եւս մեկ անգամ նշել է, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է»։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև Միջին միջանցքի, էներգետիկայի, որպես դրական կետեր նշվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված արտոնյալ առևտրի համաձայնագրի արդյունքում տնտեսական և առևտրային կապերի հետագա ընդլայնումը, ինչպես նաև առևտրաշրջանառության աճը՝ մինչև 6 մլրդ դոլար, հայտնում են ԶԼՄ-ները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular