ՊՆ-ն հայտարարել է Ղրիմի վրա 28 անօդաչու թռչող սարքերով հարձակումը կանխելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինվորականները կասեցրել են Ղրիմի տարածքում 28 անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ահաբեկչություն իրականացնելու Կիևի փորձը, հայտնում է ՊՆ-ն։
«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ղրիմի թերակղզու տարածքում գտնվող օբյեկտների վրա 28 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը խափանվել է», - հայտնել են նախարարությունից։
Նշվում է, որ դրանցից 17-ը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության օգնությամբ, մնացած 11-ը ճնշվել են էլեկտրոնային պատերազմի միջոցով։ Ընդգծվում է, որ հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։