ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վագներ» խմբավորման զինյալներին հայտնաբերել են սպանված․ ի՞նչ է կատարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեկ Վորոնեժի մարզում զինվորական համազգեստով երկու մահացած տղամարդ են հայտնաբերվել. հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Բազայի տվյալներով՝ հուլիսի 6-ի առավոտյան Վորոնեժ-Լուգանսկ մայրուղուց ոչ հեռու՝ Օսկինո գյուղի մոտ հրազենային վնասվածքներով երկու տղամարդու դի է հայտնաբերվել։ Տղամարդիկ զինվորական համազգեստով են եղել, փաստաթղթեր չեն ունեցել։ Մահացածներից ոչ հեռու հայտնաբերվել է ՈՒԱԶ, որի ներսում եղել է զենք։

Աղբյուրն ավելի ուշ հայտնեց, որ Վորոնեժի մարզում գնդակահարվածները  Վագներ խմբավորման մարտիկներն են, ովքեր սպանվել են ապստամբությանը մասնակցելուց հրաժարվելու համար։

Քննիչներին հաջողվել է բացահայտել Վորոնեժի մարզում երկու տղամարդու կրակոցների մեջ կասկածվողի ինքնությունը։ Հուլիսի 17-ին սպանության կասկածանքով բերման է ենթարկվել ծնունդով Ղրղզստանից 25-ամյա Յարոսլավ Շեխովցովը։ Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ ինքը Վագներ-ի մարտիկ է եղել և խոստովանել է, որ տղամարդիկ սպանվել են հունիսի 24-ին՝ ապստամբությանը մասնակցելուց հրաժարվելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular