ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սեւան» քրեակատարողական հիմնարկի տարածքում հայտնաբերվել է կանաչավուն, չոր զանգված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հուլիսի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողի կողմից ահազանգ ստանալով արգելված իրերի հնարավոր ներնետման մասին, կատարել են տեղազննություն:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում՝ բաղնիքի մասնաշենքի հարակից խոտածածկին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ, որին ամրացված են եղել պարան եւ կրակայրիչի լուսարձակ:

Փաթեթում առկա են եղել 1 գրամ քաշով կանաչավուն, չոր զանգված, 5 բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 2 լիցքավորման լար եւ 1 լիցքավորիչ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular