ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետականության կորստի հասցրած աշխարհաքաղաքական բավիղը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս ոչ-ոքի համար գաղտնիք չէ, այլ դառն իրողությունը, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իր գրեթե բոլոր ուղերձներում Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոսում է Արցախի վախճանի մասին։ Ավելին, իրեն բնորոշ բոլորին «մեղավոր նշանակելու» մոլուցքի շարքում Փաշինյանն իրականում մեղադրում էր հասարակությանը, մեղադրում էր իրեն, իր նման ղեկավարին հանդուրժելու համար։ Արցախի կորուստն՝ ուղղակիորեն ՀՀ կորստի ու հայկականության կորստի առնացքային հիմնաքարերից մեկն է՝ մեր անկախության ողջ էտապը հանգուցալուծված է արցախյանով, իսկ հիմա մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական անհասկանալի մի բավիղում, որի կնքահայրը Փաշինյանն է։

Ըստ էության, մերօրյա Հայաստանում նկատվող ամենացավոտ ճգնաժամերից մեկը կապված է պետական մտածողության հետ: Պետականության երկարամյա բացակայությունն արտահայտվել է «պետական մտածողության հմտությունների» բացակայության մեջ, ինչպես անհատական, այնպես էլ ազգային մակարդակներում: Օրվա իշխանությունների վերջին հինգ տարվա վարած ակնհայտ ուղղորդված քաղաքականության պատճառով՝ ականատես դարձանք անկախության բացահայտ արժեզրկման ու զրոյականացման։

Չնայած պետական կառավարման համակարգում առկա որոշ խնդիրների բացթողումներին, ինչպես նաև կադրային քաղաքականությանը, մինչև 2018 թվականի իշխանազավթումն ականատես էինք  ՀՀ իշխանությունների կողմից տարվող այնպիսի քաղաքականության, ինչի արդյունքում արվում էր ամեն ինչ անկախության ամրապնդման, երկրի սուվերենության բարձրացման և, ընդհանրապես, ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, էլ ավելի ընկալելի ու ներկայանալի դարձնելու տարվող քաղաքականության։

Ինչպես հայտնի է՝ պետության ամենաառանցքային ֆենոմենն ազատությունն է։ Իրականում անկախություն ասվածը, բացի այն, որ ինքնին բացառիկ արժեք է և ունի լուրջ խորքային գաղափարական հիմքեր, ցանկացած ժողովրդի համար գերագույն հանգրվան է, և շատ կարևոր է այն փայփայել, ավելին՝ էլ ավելի խոր արմատավորված փոխանցել սերունդներին, սակայն այն, ինչին ականատես ենք դառնում ներկայումս վկայում է այլի մասին։

Ներկայումս կանգնած ենք պետականության փաստացի կորստի առաջ․ Հայաստանը դե ֆակտո զրկված է անկախ ու սուվերեն պետություն լինելու կարգավիճակից: Ավելին, Նիկոլի և իր ապիկար իշխանության կողմից ստեղծվել է մի այնպիսի պատային իրավիճակ, երբ մենք չենք կարողանում պահպանել, անգամ, մեր պետության տարածքային ամբողջականությունը (ասվածի վառ օրինակը 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներխուժման փաստն է, որն առկա է առ այսօր)։ Անկախության մսխման մյուս գործընթացներից կարող ենք արձանագրել ազգային բոլոր արժեքների ոտնահարումը, որին ականատես դարձանք 2018-ից հետո․ (եկեղեցի, բանակ և ազգային գիտակցություն)։

Տարիներ առաջ փաշինյանական վարչախմբի նեկայացուցիչներից մեկը մի ազգակործան արտահայտություն արեց, որը, թերևս, արժե վերհիշել․ «21-րդ դարում պահպանողական լինելը կործանարար է ցանկացած պետության ու հասարակության համար»։ Ասվածը խոսում է օրվա իշխանության անհայրենիքության չափաբաժնի գերդոզավորված լինելու փաստի մասին։

Արմեն Հովասափյան                                                                                            

                      

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular