ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության դեպքերով վերականգնվել է պետությանը պատճառված 9 միլիարդ դրամի վնաս

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության դեպքերով նախաքննությունն ավարտված եւ ընթացիկ քրեական վարույթներով պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես՝ 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության վարչությունում (մի մասով՝ նաեւ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում) քննվող վարույթներով իրականացված բազմածավալ վարութային եւ այլ ապացուցողական գործողությունների, այդ շրջանակներում համապատասխան տնտեսվարող սուբյեկտների հետ իրականացված հետեւողական աշխատանքի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել պետությանը պատճառված շուրջ 9.690.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նշված վերականգնման զգալի մասը տեղի է ունեցել երկու ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող, տեւականորեն կատարված հանցավոր մեխանիզմների բացահայտման արդյունքում։ Մասնավորապես, նշված գույքային վնասից 4.036.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է հատուկ էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առեւտրային ծրագրի ապահովման միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու բազմադրվագ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում։ Իսկ 2.335.000.000 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է ավտոներկրման եւ իրացման /արտահանման/ գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ քննվող քրեական վարույթների շրջանակներում:

Եվս շուրջ 3.800.000.000 ՀՀ դրամ, ըստ էության, գտնվում է վերականգնման փուլում՝ հաշվի առնելով, որ հանցավոր գործունեության արդյունքում գոյացած իբրեւ թե պետության կողմից տնտեսավարողին վճարման ենթակա ընդհանուր նշված չափով ԱԱՀ-ի դեբետագրված գումարները, վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված տվյալների հիման վրա համապատասխան ստուգումների արդյունքում գտնվում են զրոյացման փուլում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular