ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունը մանրամասներ է ներակայացրել 4 բյուրեղավանցիների դանակահարության գործով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ հստիկանությունը մանրամասներ է ներկայացրել դանակահարված չորս բյուրեղավանցիների գործով, որոնցից մեկը մահացել է։

NEWS.am-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 17-ին՝ ժամը 03:09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ հարականջծնոտային շրջանի եւ աջ նախաբազկի կտրած, ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել բյուրեղավանցի 22-ամյա մի երիտասարդ:

Ժամը 04:45-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաջորդ ահազանգն է ստացվել. «պարանոցի կտրած վերք՝ մագիստրալ անոթների վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել 20-ամյա Կարեն Միրոյանի դիակը. նա նույնպես Բյուրեղավանի բնակիչ էր:

Ժամը 05:06-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել բյուրեղավանցի 20 եւ 32 տարեկան երկու երիտասարդ:

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի մարզի քննչական վարչության եւ Կոտայքի մարզի ՊԾ 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 17-ի ժամը 01:00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում մի խումբ երիտասարդներ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում 31-ամյա երիտասարդը դանակահարել էր համաքաղաքացի չորս երիտասարդներին՝ նրանցից մեկին պատճառելով մահ: Նա Բյուրեղավանի Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանություն:

31-ամյա երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular