ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ունեցանք որոշակի դադար, կարծում եմ՝ ժամանակն է շարունակել հայ-թուրքական բանակցությունները. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ունեցանք որոշակի դադար, կարծում եմ՝ հիմա ժամանակն է շարունակել հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո։

«Առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել Հայաստանի և Թուրքիայի կողմից՝ վստահ լինելու համար, որ կողմերը ճիշտ ուղու վրա են դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են,- նշել է Միրզոյանը։ 

Հարցին, թե այս  պահին բանակցություններ նախատեսվա՞ծ են, Միրզոյանն ասել է, որ այս պահին համաձայնեցված ամսաթիվ չկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular