ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե որոշակի տեղաշարժ չլինի Արցախի խնդրում՝ արդեն անցնելու ենք հավելյալ գործողությունների․ ԱՀ նախագահի խորհրդական

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մշակված գործողությունների հերթականություն գոյություն ունի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

«Ինչպես նշեց Արցախի նախագահը` եթե որոշակի տեղաշարժ տեղի չունենա Արցախի խնդրում` մենք արդեն անցնելու ենք հավելյալ այլ գործողությունների և կիրառելու ենք այլ գործիքակազմ»,- ասաց Գրիգորյանը և հավելեց. «Տվյալ պահին դա չենք մեկնաբանում, բայց հույս ունենք, որ դրան չենք հասնի և մեկ շաբաթվա մեջ  կունենաք դրական տեղաշարժ»։

Այն հարցին, թե այժմյան գործողությունները եթե չբերեն դրական տեղաշարժի և կիրառվի հավելյալ գործիքակազմ՝ արդյո՞ք կունենանք դրական արդյունք՝ զրուցակիցը պատասխանեց, որ իր կարծիքով՝ այո՛, բայց, Աստված չանի, հասնենք դրան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular