ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 20-ին Բրյուսելում կքննարկեն Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները։

Բրյուսելում կայանալիք նախարարական հանդիպմանը, օրակարգային այլ կարևոր հարցերի հետ մեկտեղ, կքննարկվեն Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, Anadolu-ին ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են Եվրամիության համար ամենակարևոր հարցերից մեկը։ Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը ժամանակավորապես կասեցված է, այն դեռ թեկնածու երկիր է։

Աղբյուրը հիշեցրել է, որ ԵՄ վերջին գագաթնաժողովում երկրների ղեկավարները խնդրել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին զեկույց պատրաստել Թուրքիայի վերաբերյալ։ Հինգշաբթի օրը կայանալիք հանդիպման ընթացքում տեղի կունենա կարծիքների նախնական փոխանակում զեկույցի վերաբերյալ:

Եվրամիությունը մտադիր է շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի եւ Թուրքիայի հետ Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության երկարաձգման հարցում։

ԵՄ պաշտոնյաները լիակատար աջակցություն են հայտնում հացահատիկի գործարքը շարունակելու ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդական ջանքերին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։

Կողմերը մտադիր են Բլինքենի հետ քննարկել Թուրքիայի հետ համագործակցությունը, մասնավորապես, իրավիճակը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վերաբերյալ Անկարայի որոշումից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular