ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Ֆիզկուլտ ինստիտուտում․ հայտնաբերվել են ինքնաձիգեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգեր են հայտնաբերվել։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկաններն ու պարեկները ինստիտուտի նկուղային հարկում արկղերի մեջ հայտնաբերել են մի քանի փոշոտված ինքնաձիգ։ Թե ինչ հանգամանքներում են ինքնաձիգերը հայտնվել ինստիտուտում՝ պարզվում է։

Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular