ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այգեձորի բնակիչը Չինարիի սահմանամերձ տարածքից ապօրինաբար 15 ուղեբեռ ավազ է արդյունահանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի անվտանգության դեմ  ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հերթական դեպքը, որը վերաբերում է ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտելով՝ վնաս պատճառելուն, բացահայտել են ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները։

Հուլիսի 18-ին Տավուշի ոստիկաններն օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները տվեցին դրական արդյունք։

Պարզվեց, որ Այգեձոր գյուղի մի բնակիչ այս տարվա ընթացքում Չինարի բնակավայրի սահմանամերձ մի տարածքից վաճառելու նպատակով հանել էր, ապա բեռնատարով տեղափոխել և գյուղում պահեստավորել էր շուրջ 15 ուղեբեռ ավազ։

Պարզվել է նաև, որ 60-ամյա տղամարդը նախկինում ևս տարբեր անձանց մի քանի ուղեբեռ ավազ էր վաճառել։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular