ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում հայ տղամարդը այրվող մեքենայից փրկել է վարորդին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սանտա Քլարա քաղաքի հայ բնակիչը հերոս է դարձել՝ առեւտրի կենտրոնի մոտ այրվող մեքենայից դուրս բերելով վարորդին։

ABC7 հեռուստաալիքի փոխանցմամբ, մեքենան բոցավառվել է, իսկ վարորդը անգիտակից վիճակում է եղել։ Շատերը կանգնած նայել են, անգամ նկարահանել, սակայն օգնության չեն շտապել։ Արամ Հարությունյանը, գիտակցելով լրջությունը, նետվել է օգնության։

Նա վարորդին դուրս է հանել մեքենայից, քարշ տվել մի քանի մետր, փրկել նրա կյանքը՝ վտանգելով իր սեփականը։

Պարզվել է, որ վարորդը հարբած է եղել, նա ինքն է հրդեհել իր մեքենան։ Վարորդին տեղափոխել են հիվանդանոց եւ մեղադրանք են առաջադրելու։

«Ես չէի կարող որեւէ մեկին թողնել այրվող մեքենայում։ Դա անհնարին է»,- ասել է Արամ Հարությունյանը։ Շերիֆի գրասենյակը մտադիր է պարգեւատրել հայ երիտասարդին իր հերոսության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular