ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն Հայաստանի հետ պետք է լինի մեր կապը․ Արցախում մեկնաբանել են Ասկերան-Աղդամ ճանապարհը փակելու քայլը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը․ նպատակն է ցույց տալ, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։

Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին վերջերս խոսում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես դրա մասին խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ աշխատանքային մի շարք հանդիպումների ընթացքում։ Այդ ճանապարահն օգտագործելու հնարավորության մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի Անվտանգության զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանն անդրադարձել է շարժման երիտասարդական թևի և մի խումբ արցախցիների կողմից հուլիսի 18-ին Ասկերան-Ակնա ճանապարհն արգելափակելու բողոքի ակցիային:

«Մենք հստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ․ Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Հայաստանի հետ։ Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը»,-ասաց Աբրահամյանը՝  հավելելով, որ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում պահանջում են հումանիտար օդային միջանցքի տրամադրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular