Կիեւում եւ մարզում պայթյուններ են որոտացել. Կլիչկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին։
«Կիեւում պայթյունների ձայներ են լսվել»,- գրել է նա Թելեգրամ-ալիքում։
Կլիչկոյի խոսքով՝ քաղաքում աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։
Բացի այդ, Կիեւի մարզում պայթյունների մասին տեղեկությունը հաստատել է Կիեւի քաղաքային ռազմական վարչության պետ Սերգեյ Պոպկոն։
Նախօրեին տեղեկացվել էր, որ օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի մարզերի մեծ մասում։ Մասնավորապես, պայթյուններ են տեղի ունեցել Խարկովում, Օդեսայում, Կիեւի եւ Չեռնիգովի մարզերում, ինչպես նաեւ Զապորոժիեի մարզի Կիեւին ենթակա մասում։