ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է մոլորեցնել, թե իբր իրենք այս իրավիճակը չեն ստեղծել, հատուկ չեն արել. Դավիթ Գալստյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը․ նպատակն է ցույց տալ, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։ Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին վերջերս խոսում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես, դրա մասին խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ աշխատանքային մի շարք հանդիպումների ընթացքում։ Այդ ճանապարահն օգտագործելու հնարավորության մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։


ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նշեց, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է մոլորեցնել, թե իբր նրանք այս իրավիճակը չեն ստեղծել, հատուկ չեն արել։ Ադրբեջանը Լաչինի միջանցքը պահելով փակ առաջարկում է այլ միջանցք տալ, սա ուշադրություն շեղելու համար է և, ցավոք սրտի, հայկական կողմը չի կարողանում պատշաճ կերպով նման մանիպուլատիվ հայտարարություններին հստակ ձևակերպումներով պատասխան տալ։


«Ադրբեջանի հռետորաբանությունը հետևյալմ  է` անել ամեն ինչ, որպեսզի Արցախը ինտեգրի Ադրբեջանի կազմում, սա մշակված ծրագիր է և ես համոզված եմ, որ հայկական կողմը դրա մասին ինչ-որ չափով տեղյակ է, բայց համապատասխան քայլեր չի ձեռնարկում։ Օրվա իշխանությունները կարծես համակերպվել կամ համիտ են Ադրբեջանի ծրագրերի հետ և իրենց անգործությամբ մաս են կազմում այդ ծրագրում»,-ասաց Գալստյանը։


Զրուցակցի խոսքով Արցախը  եռակողմ փաստաթղթի կողմ չի հանդիսանում,  հանդիսանում է շահառուն և Արցախը այսօր պետք է ոչ թե միջազգային հանրությունից  պահանջներ ունենա, այլ եռակողմ  հայտարարությունը ստորագրողներից, բայց տեսնում ենք, որ  Հայաստանի և  Ռուսաստանի իշխանություններից ավելի քիչ են պահանջները, քան միջազգային հանրությունից և սա է կասկածի տեղիք  տալիս։ Ըստ նրա՝ հայկական կողմ հանդիսացող այն անձնավորությունը, ով ստորագրրել է այդ փաստաթղթի տակ, պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները, որի հետևանքով առաջացել է նման հոանիտար ճգնաժամ.


«Մեր խնդիրը հայկական կողմը ներկայացնողի մեջ է, եթե մենք կարողանանք ճիշտ տեղին և ժամանակին արձագանքել ցանկացած նմանատիպ խնդիրների, որը խախտում է եռակողմ փաստաթղթի կետերից որևիցե մեկը, ապա ես համոզված եմ, որ նման խնդիր չէինք ունենա»,-ասաց նա։

Լիլիթ Զալիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular