ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Ղրղզստանի դեմ․ WP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

The Washington Post-ը, հղում անելով ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ղրղզստանում տեղակայված ընկերությունների դեմ, որոնք Ռուսաստանին ապրանքներ են մատակարարում Եվրոպայից և Ասիայից՝ շրջանցելով Ուկրաինայում հակամարտության պատճառով սահմանված պատժամիջոցները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու անանուն պաշտոնյաներ WP-ին հայտնել են, որ որոշումը կայացվել է մի շարք ամերիկացի և եվրոպացի դիվանագետների՝ Բիշքեկ  «անպտուղ այցերից» հետո: Տնտեսական միջոցները կարող են սահմանվել արդեն այս շաբաթ, ասել են պաշտոնյաները՝ անանուն մնալու պայմանով:

Ըստ ամերիկյան կողմի՝ ռուսական հատուկ ծառայությունները ներգրավված են պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանման մեջ։ Ղրղզստանից ապրանքներ ստացած ընկերությունները ռուսական պաշտպանական արդյունաբերության մատակարարներն են եղել, նշում է Washington Post-ը։

Վաշինգտոնում Ղրղզստանի դեսպանատունը, ի պատասխան ամերիկյան թերթի հարցման, ասել է, որ երկրի իշխանությունները հավատարիմ են միջազգային նորմերին և մաքսանենգության ու այլ անօրինական առևտրի դեմ պայքարին։ Դեսպանատունը Մոսկվայի հետ ապրանքաշրջանառության աճը բացատրել է ապրանքների շարժին հետևելու էլեկտրոնային համակարգերի կատարելագործմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular