ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են ընդգրկվելու Վիկտոր Մնացականյանի թիմում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն հաղորդեց, որ Երեւանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը՝ մինչեւ օգոստոսի 18-ը: Թեկնածուներն արդեն ցուցակների վերջին ճշգրտումներն են անում: Ինչպես հայտնի է` քաղաքապետի թեկնածուների մեջ է նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա առաջադրվելու է «Հաղթանակ» կուսակցության ցուցակով: Նրա ցուցակում հիմնականում մասնագետներ են ընդգրկվելու, որոնք քաղաքային տնտեսությունից գլուխ են հանում:

Մեկը Վարդան Աղաբեկյանն է` մասնագիտությամբ ինժեներ-շինարար, աշխատել է «Քաղբարեկարգշին» շինարարական վերանորոգման վարչությունում, եղել է N1 ճանապարհաշինարարական ձեռնարկության տնօրեն, Նոր Նորք շինարարության-բարեկարգման կոմունալ տեսչության բաժնի պետ, Կենտրոնի կոմունալ բաժնի պետ: Ցուցակի առաջին կինը, հավանաբար, կլինի ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը` «Կենաց տուն» ՀԿ հիմնադիր Վանո Դադոյանի կինը, 5 երեխայի մայր․ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բաժինը, մանկավարժ, մշակութային նախաձեռնությունների հեղինակ եւ կազմակերպիչ։

Մնացականյանի ցուցակում է նաեւ 38-ամյա Արթուր Բաբայանը` մասնագիտությամբ մարզական լրագրող։ Եղել է Կենտրոն վարչական շրջանում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի աղբահանության պատասխանատուն, այնուհետեւ՝ ՀՈԱԿ-ի աղբահանության համակարգման եւ կառավարման բաժնի պետը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular