ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն զավթեց Ախուրյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ի վերջո զավթեց իշխանությունը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում։ Երեկ կայացած ընտրություններում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է անկուսակցական Զավեն Մանուկյանի թեկնածությունը։ Վերջինս բաց քվեարկությամբ ձայների 15 կողմ և 1 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվել է համայնքի ղեկավար։

Դաշնակցական Արծրունի Իգիթյանն անցած շաբաթ էր հրաժարական ներկայացրել՝ որպես պատճառ նշելով առողջական խնդիրները։ Մինչդեռ տևական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր կողմն է գրավել ավագանու ընդդիմադիր անդամներից երեքին և նրանց միջոցով իշախանափոխություն է իրականացնելու Ախուրյանում։

Ընտրությունների արդյունքում ընդդիմադիր խմբակցություններին հաջողվել էր ստանալ 11 մանդատ, ՔՊ-ից ստացած 10 մանդատի դիմաց, և «Քաղաքացիական պայմանագիրը» բոլոր հնարավոր մեթոդներով և ճնշումներով կարողացավ մեկ առանձին վերցրած համայնքում թքել ընտրողների կամարտահայտման վրա։

Այսուհետ Ախուրյանը կունենա «Քաղաքացիական պայմանագրից» համայնքապետ, ընդ որում Ախուրյանը միակ համայնքը չէ, ՔՊ-ն նման ապօրինի գործողություններ ծրագրում է բոլար այն համայնքներում, որտեղ իշխող ուժը բավարար թվով մանդատներ չի ստացել և չի կարողացել համայնքի ղեկավար ընտրվել։

Մասնավորապես, այժմ նման գործողություններ են իրականացվում Ալավերդիում, որտեղ քաղաքապետի՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցչի դեմ քրեական գործ է հարուցվել։ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ինքն է տիրապետում Հայաստանում բոլոր իշխանական լծակներին և որևէ քաղաքական ուժ պարզապես ի վիճակի չէ դիմադրել իրենց, նույնիսկ այն տեղերում, որտեղ պարտվել են իշխանականները։

Նելլի Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular