ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ. Անահիտ Ավանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թե՛ կոչերով, թե՛ գրավոր տեղեկատվություններով ես ամբողջ ինֆորմացիան նաև փոխանցում եմ թե՛ ՄԻՊ-ին, թե՛ նաև Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին և այս ամեն ինչը փաստագրվում է և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

Նախարարը հայտնեց, որ միջազգային կառույցներից պատասխանները գոհացուցիչ չեն, քանի որ ճանապարհը բաց չէ:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ դեղորայքը և բոլոր բժշկական պարագաներն արցախում օգտագործվում են ըստ կարիքի. «Բոլոր միջամտությունները, որոնք այս պահին հնարավոր է հետաձգել, որոշակի ժամանակով հետաձգված են»,-ասաց Ավանեսյանը և փաստելով, որ  այս պահին դեղորայք չի հասցվում Արցախ: «Խաթարված է դեղորայքի տեղափոխումը»,-ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular