ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսի ՊՆ-ն տեղեկացրել է, որ «Վագներ» ՄՌԿ-ի հետ Բրեստի մոտ ուսումնամարտական խնդիրներ կկատարի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի Զինված ուժերի հատուկ ծառայությունների զինծառայողները «Վագներ» ՄՌԿ մարտիկների հետ համատեղ կկատարեն ուսումնամարտական խնդիրներ «Բրեստսկի» զորադաշտում, որը գտնվում է բելառուսա-լեհական սահմանի մոտ։ Այս մասին տեղեկացրել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բելառուսի Զինված ուժերը շարունակում են համատեղ մարզումները «Վագներ» ՄՌԿ մարտիկների հետ։ Շաբաթվա ընթացքում հատուկ ծառայությունների ստորաբաժանումներն ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ կկատարեն ուսումնամարտական խնդիրներ «Բրեստսկի» զորադաշտում»,- նշել են պաշտպանական գերատեսչությունում։

Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ «Վագների» մարտիկները մասնակցում են Բելառուսի Տարածքային զորքերի զինծառայողների պատրաստմանը Մոգիլյովի մարզի Օսիպովիչի քաղաքի շրջանում։

Բելառուսական կողմը չի ճշտել Բելառուս եկած «Վագներ» ՄՌԿ մարտիկների թվաքանակը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular