ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձնականս թաքցնելու խնդիր չունեմ. գրավիչ Իջինի սեքսուալ ֆոտոշարքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գրավիչ, կանացի, գեղեցիկ, տաղանդավոր ու սեքսուալ Իջինն առաջին հայացից գերեց հայ հեռուստադիտողին: Նրա յուրահատուկ կերպարը միանգամից շոյեց շատերի հետաքքրասիրությունը` ստիպելով նրա մասին անվերջ խոսել ու քննարկել նրան:

NEWS.am STYLE-ը եւս նրանով հմայվածների ցանկում է: Այդ է պատճառը, որ երբ իմացանք, որ Իջինը մի քանի օրով ժամանել է Հայաստան, բաց չթողեցինք առիթն ու ծավալուն հարցազրույց ունեցանք երգչուհու հետ, որը նաեւ սիրով լուսանկարվեց NEWS.am STYLE-ի համարձակ եւ սեքսուալ տոնական ֆոտոշարքում:

-Իջինդու այն աղջիկներից եսորը միշտ գտնվում է ուշադրությանկենտրոնումՀաճելի՞ է մշտապես հանրության հայացքներիկենտրոնում լինելը:

-Եթե դու ընտրել ես այս ուղին, ուրեմն պետք է պատրաստ լինես, որ անընդհատ ստանալու ես այդ ուշադրությունը: Ուշադրության կենտրոնում լինելը ոչ խանգարում է ինձ, ոչ էլ դուր է գալիս, որովհետեւ ես դրա վրա այդքան չեմ կենտրոնանում: Ես արտիստ չեմ դարձել հենց այդ նպատակով: Ես արտիստ եմ դարձել, որպեսզի ստեղծագործեմ: Ես դրանով եմ ապրում:

-Այնուամենայնիվհաճախ գեղեցիկ երգչուհիների դեպքումշահարկվում է նրանց արտաքինըԽոսակցություններ ենտարածվումթե տվյալ արտիստը հենց արտաքինիայլ ոչ թետաղանդի շնոհիվ է առաջ գնումԴու նման կարծրատիպերի հետբախվե՞լ ես:

-Մարդիկ սիրում են գեղեցիկ աղջիկնեին պիտակավորել, բայց ես միշտ պայքարում եմ դրա դեմ, որովետեւ ես միայն գեղեցիկ աղջիկ չեմ. Ես ինքս եմ իմ նախագծերի պրոդյուսինգով զբաղվում: Այն, ինչ տեսնում եք բեմի վրա, ինքս եմ ստեղծում: Ես արտիստ եմ, ես երաժիշտ եմ, ինքս եմ ստեղծագործում, գրում եմ եւ բառեր, եւ երաժշտություն: Ինձ համար դժվար է, երբ մարդիկ այդպիսի կնիք են դնում ինձ վրա, որովհետեւ այդպես իրենց ավելի հարմար է: Դրա դեմ պայքարելը դժվար է, բայց հնարավոր է փոխել կարծրատիպերը:

-Ամեն դեպքումըստ քեզգեղեցկությունն ավելի շատառավելությո՞ւն էթե՞ թերություն:

-Արտիստի դեպքում, կարծում եմ, դա չի կարող լինել թերություն: Առհասարակ, բոլոր ժամանակներում էլ գեղեցկությունը մեծ ուժ է եղել: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, թե դա թերություն է: Բայց թե գեղեցիկ լինելը, թե ոչ այնքան արտահայտիչ արտաքին ունենալը ունեն իրենց եւ դրական, եւ բացասական կողմերը: Ամեն մարդ, անկախ արտաքինից, բախվում է դժվարությունների: Յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը, եւ արտաքինդ դրա վրա ոչ մի կերպ չի կարող ազդել:

-Որքան էլ, որ աղջիկը գեղեցիկ է լինումմինեւնույն է միշտ ինչ-որբան գտնում է իր արտաքինում եւ սկսում ստեղծել բարդույթներԴու ունե՞ս բարդույթներ:

-Ես շատ բարդույթներ եմ ունեցել եւ հիմա էլ ունեմ: Բայց ես սովորել եմ ընդունել իմ բարդույթները եւ դրանք դարձնել առավելություն, որովհետեւ դիմացինդ միշտ զգում է քո թույլ կողմերը: Երբ դու անինքնավստահ ես եւ բարդույթները քեզ ուտում են, մարդիկ դա միանգամից զգում են, իսկ ես չեմ սիրում ցույց տալ թույլ կողմերս: Միշտ աշխատել եմ հաղթահարել բարդույթներս, որովհետեւ դա, նույնիսկ, բեմի վրա է զգացվում: Իսկ արտիստը չպետք է վախենա որեւէ բանից, պետք է միշտ ազատ լինի, որովհետեւ մարդիկ դա զգում են: Ես ամեն օր որսում եմ իմ թույլ կողմերն ու աշխատում ինձ վրա:

-Ինչպե՞ս ես պահպանում գեղեցիկ մարմինդ:

-Ես շատ ակտիվ կենսակերպ եմ վարում: Պարում եմ, շաբաթը 4 անգամ մարզասրահ եմ հաճախում ու երբեք դիետաներ չեմ պահել: Ինձ մոտ, ընդհակառակը, միշտ գիրանալու խնդիր է եղել ու այդպես սկսցի հաճախել մարզասրահ, որպեսզի գեղեցիկ մկաններ ձեւավորեմ եւ վերջապես իմ մարմինը սկսեց ինձ դուր գալ: Երբ փոքր էի, շատ նիհարիկ էի, ու ի դեպ, հենց դա էլ իմ բարդույթներից մեկն էր:

-Իջինգիտեմոր նաեւ բռնցքամարտի ես հաճախելՀետաքրքիր էինչո՞ւ որոշեցիր զբաղվել բռնցքամարտով:

-Դա եւս կապված է ստեղծագործական գործունեությանս հետ: Քանի որ եւ երգում եմ, եւ պարում, դա օգնում է շնչառությունս կարգավորելու հարցում:

-Իսկ բռնցքամարտը երբեւէ օգնե՞լ է այլ հարցեր էլ լուծելօրինակտղաների հետ կապված

-(Ծիծաղում է) Դեռեւս նման բան ստիպված չեմ եղել անել ու հուսով եմ` պետք էլ չի գա: Բայց մարզիչս, ի դեպ, ասում է, որ շատ ուժեղ եմ հարվածում: Այնպես որ` վախեցեք ինձանից:

-Այնուանեմայնիվասում ենթե կանայք թույլ սեռ ենհամաձա՞յնես:

-Ոչ, ինձ թվում է` կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Անկախ մեր զգացմունքային լինելուց, իսկ մենք ավելի զգացմունքային ենք, քան տղամարդիկ, միեւնույն է մենք ուժեղ ենք մնում: Կինը կյանք է տալիս, երեխայի դաստիարակության պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Իմ կարծիքով` թե հոգու, թե ֆիզիկական ցավը մենք ավելի հեշտ ենք տանում, քան տղամարդիկ:

-Իջինշատ արտիստներ փակ են անձնական հարցերումթեեւհանրությանըինչպես գիտեսիրենց սիրելի արտիստի անձնականկյանքը ոչ պակաս հետաքրքիր էքան ստեղծագործականըԴուինչպե՞ս ես վերաբերվում այս հարցին:

-Իհարկե, չեմ սիրում, որ շատ խիստ անձնական բնույթի հարցեր են ինձ տալիս, բայց ընդհանուր առմամբ նորմալ եմ վերաբերվում այդ հարցին: Երբ որ գա այնպիսի ժամանակ, որ ես վստահ լինեմ, որ իմ կողքին կա հաստատուն անձնավորություն, որի մասին վստահորեն կարող եմ խոսել, ես կպատմեմ նրա մասին: Անձնականս թաքցնելու խնդիր չունեմ, որովհետեւ ես հասկանում եմ, որ երկրպագուներին շատ հետաքրքիր են անձնական բնույթի հարցերը, բայց ես շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում այս հարցին, որովհետեւ ինքս ուզում եմ իմ անձնական կյանքով էլ ճիշտ օրինակ լինել երկրպագուներիս համար:

-Այսինքնդեռ չես գտել կյանքիդ կեսին

-Ոչ, իմ կյանքն այս պահին այնքան խառն է, որ նույնիսկ չեմ հասցնում բացի ստեղծագործականից այլ բաների մասին մտածել:

-Գիտեմոր շատ աղջիկներգոնեմեկ օրով երազել են դառնալտղաՔեզ մոտ նման ցանկություն եղե՞լ է:

-Երեւի բոլորս էլ մի պահ մտածել ենք այդ մասին, որովհետեւ երբ շատ ես շփվում տղամարդկանց հետ, ուզում ես նրանց ավելի լավ հասկանալ, ուզում ես իրենց աչքերով տեսնել աշխարհը, բայց անկեղծ ասած` ինձ այնքան շատ է դուր գալիս աղջիկ լինելը: Մենք անընդհատ կարող ենք կերպարանափոխվել, միշտ լինել ուշադրության կենտրոնում, ամենակարեւորը` մենք կարող ենք կյանք պարգեւել: Դա Աստծո կողմից մեծ պարգեւ է: Իհարկե, ես դեռ նման բախտ չեմ ունեցել, բայց հուսով եմ` մի օր ես էլ կարժանանամ նման պարգեւի:

-Ի՞նչ կմաղթես բոլոր կանանցաղջիկներին եւ մայրերին մարտի 8-ի առթիվ:

-Թույլ մի տվեք, որ ձեր բարդույթները տնօրինեն ձեր կյանքը: Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու միեւնույն ժամանակ ձգտեք լինել ավելի լավը: Գտեք ձեր մեջ այդ պայքարը եւ հավատացեք, որ շատ երջանիկ կլինեք:

Մաղթում եմ, իսկական, կանացի երջանկություն, արժանի կես եւ, իհարկե, առողջություն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Դիզայներ` Ջուլի Խանջյան

Նկարահանումն իրականացվել է Imperial Palace հյուրանոցում 

NEWS.am STYLE

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular