ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանդական գյուղատնտեսությունը անկում է գրանցում, իսկ ինտենսիվ գյուղատնտեսությունն աճում է. Փաշինյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության ոլորտում աճերն առնվազն տպավորիչ չեն, երբեմն նաև անկում է գրանցվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ՝ մեր երկրում անկում է ապրում ավանդական գյուղատնտեսությունը, աճ է գրանցվում  ժամանակակից, ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում։

Փաշինյանն արձանագրեց, որ ինտենսիվ այգեգործությունը, ոռոգման կաթիլային համակարգի ներդրումն ու «խելացի անասնաֆերմայի» հիմնումն թեկուզ դժվարությամբ, բայց առաջ են գնում։ Նա իր կաբինետի անդամներին ներկայացրեց վերջերս Մասիսում այցելած «խելացի անասնաֆերմայում» տեսածը։

«Օրինակ, «խելացի անասնագոմերի» ծրագրից շատ ենք խոսել,  հաճախ  նեղսրտել ենք, որ ծրագիրը բավարար չափով առաջ չի գնում, բայց հիմա մենք մարզերում տեսնում ենք, որ հայտնվում են «խելացի անասնագոմեր»։ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում ես առիթ ունեցա տեսնել այդպիսի անասնագոմերից մեկը։

Գիտեք, որ  կաթի գների հետ կապված ամեն տարի խնդիրներ են առաջանում։ Մենք ԱԺ-ի ամբոնից էլ հայտարարեցինք, որ նույնիսկ սեզոնին «խելացի անասնագոմում» արտադրված կաթի գինը 200  դրամից չի իջնում։

Գնացինք և համոզվեցինք, որ կոնկրետ տնտեսվարողը մեկ լիտր կաթը 220 դրամով է հանձնում։ Շատ կարևոր էր տեսնել սեփական աչքերով, որ կաթի արտադրության ժամանակ մարդու ձեռքի շփման որեւէ հնարավորություն չկա, ինչը միանգամից ազդում է գնի եւ որակի վրա»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա կոչ արեց ճանաչողական այցեր կազմակերպել «խելացի անասնագոմեր»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մարզային այցելության շրջանակում այցելել է «խելացի անասնագոմ», ֆերմերները ներկայացրել են ծրագրի առավելություններն ու արդյունավետությունը։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ պետք է ջանքերը կենտրոնացնել գյուղատնտեսության ոլորտում և առաջնահերթություններ սահմանել:

«1. Ջուրը ավելի շատ Երկիր մոլորակի վրա չի լինելու, ներառյալ՝ ՀՀ-ում: Դա նշանակում է, որ մենք ոռոգման ոլորտում պետք է անցնենք նոր տեխնոլոգիաների. տարբերակ չկա: Ճանապարհ փակենք, հեղափոխություն անենք, ինչ էլ անենք, ջուրը դրանից չի շատանալու: Դա այն դեպքն է, որ Կառավարության որոշմամբ չենք կարող այս հարցը լուծել, նույնիսկ ՄԱԿ-ի որոշմամբ չենք կարող հարցը լուծել առնվազն կարճաժամկետ հատվածում:

  1. Ցածր կաթնատվությամբ խոշոր եղջերավոր անասունի ֆերմաները կամ գլխաքանակը չեն կարող շահութաբեր կամ եկամտաբեր լինել: Պետք չէ ակնկալել, որ բիզնեսը, մասնավոր հատվածը որևէ ապրանք կգնի այդ ապրանքի արժեքից, գնից ավելի թանկ գնով»,- ասաց նա և հավելեց, որ որակի հաշվին է գինը պետք բարձրացնել, ոչ թե Կառավարության որոշումների։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular