ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում. ներգրավվել են 1500 զինվոր, ռազմանավեր, ուղղաթիռներ, ԱԹՍ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կասպից ծովում անցկացվում են «Волна Хазри» համատեղ մարտավարական զորավարժություններ Ադրբեջանի ռազմածովային ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի եւ առափնյա պահպանության ուժերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զորավարժություններն անցկացվում են 2023 թվականի ուսումնական տարվա նախապատրաստական պլանի համաձայն:

Երեք փուլով անցկացվող զորավարժության ընթացքում իրականացվում են տարբեր դրվագներով գործողություններ: Զորավարժություններին ներգրավված են անձնակազմի 1500 մարդ, ռազմածովային ուժերի մարտական նավեր, ապահովման նավեր, պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պահակային նավեր, ուղղաթիռներ, ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ներ եւ ցամաքային զորքերի մարտական զրահապատ մեքենաներ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular