ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Մեղրի ճանապարհին «Օպելը» դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին. կա զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 20-ին` ժամը 23:18-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին Оpel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Ն.-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացվել համապատասխանաբար Եղեգնաձորի և Վայքի ԲԿ-ներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ավոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ. Ս.-ին (ծնված 2000 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular