ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը փորձում է ինդուլգենցիա գնել Արևմուտքից և դեմարշ անել ՌԴ-ի նկատմամբ. Արտակ Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն, իբր, հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, բայց, մյուս կողմից, 221 օր ահաբեկչական շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչների, իսկ 36 օր` լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար բեռներից։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա նաեւ նշել է. «Այս քայլով Ադրբեջանի բռնապետական ռեժիմը փորձում է «մաքրել» իր մեղքերը և «մարդասիրական» ինդուլգենցիա գնել Արևմուտքից, մյուս կողմից ճիշտ ժամանակին հերթական դեմարշն անում Ռուսաստանի նկատմամբ։

Բերեմ մեկ այլ ցավալի օրինակ։ Ամբողջ աշխարհն աղմկում է «Հացահատիկային գործարքի» մի քանի օր կասեցման մասին՝ անտեսելով այն փաստը, որ ֆաշիստական Ադրբեջանը սովամահ է անում 120 հազար մարդու՝ 36 օր շարունակ թույլ չտալով սնունդ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնել Արցախ։

Իմ գլխավոր եզրակացությունը՝ պարզ մարդկային ցավն է, որ Արցախի բնիկ ժողովուրդն աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի զոհ է, այդ թվում՝ իբր ժողովրդավարական և արժեքային երկրներից։ Ամեն դեպքում, փնտրողը գտնում է, իսկ մարտիկը հասնում է նպատակին»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular