ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայի մուտքը Հարավային Կովկաս. ի՞նչ է պատրաստում Արևմուտքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ լրահոսում բազմազան ու բազմապիսի լուրերի ցանկում առանձնապես ուշադրության չարժանացավ մի տեղեկություն, որն իրականում պետք է ամենակարևորը համարել։ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում և ԵՄ դիտորդական առաքելության աջակցելու Կանադայի առաջարկին, ընդ որում նշված է, թե Կանադայի ներդրումը Հայաստանում եվրոպական միության առաքելությանն ընդունված և նշանակալից է համարվում։

Կանադան ազատված է առաքելության բյուջե կատարվող ֆինանսական ներդրումներից։ Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է ՀՀ-ում քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը, այն դիտարկում է որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ։

Փաստացի Արևմուտքը փորձում է ավելի ամրապնդել իր ներկայությունը։ Հայաստանում գործող եվրոպական մի քանի հարյուր դիտորդներին կավելանա նաև Կանադան, թե որքան դիտորդներով առայժմ հայտնի չէ, սակայն, կարևորը պրոցեսն է և Կանադայի ներգրավվածությունը։

Ըստ էության Կանադային ներգրավվելով այս գործընթացի մեջ՝ Միացյալ նահանգները փորձում է իր ձեռքը վերցնել։ Իհարկե, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ ԱՄՆ-ն չի ցանկանում սեփական դեմքով ներկայացված լինել դիտորդական առաքելությանը և Հայաստանում որոշակի կոնտինգենտ ուղարկել։ Փոխարենը ուղարկում է իր Հյուսիսային հարևանին, որի հետ քաղաքականությունը սովորաբար շատ հարցերում համատեղ են իրականացնում։

Կանադայի ներգրավվումը դիտորդական առաքելությանը նաև լրացուցիչ հարված է Ռուսաստանին, այդ կերպ նվազեցնելով Ռուսաստանի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասում։

Չի բացառվում, որ ինչ որ պահի, օրինակ, Միացյալ Նահանգները որոշեն «կանադացիների» ուժերով Հայաստանում ռազմական կոնտինգենտ առաջարկել, ինչը թերևս կարող է դառնալ հավաքական Արևմուտքի՝ մեր տարածաշրջանում լիովին ներգրավվելու հիմնական գործոններից մեկը։ 

Անահիտ Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular