ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պակիստանում մուսոնային անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պակիստանում մուսոնային անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, հաղորդում է Xinhua-ն։

Հունիսի 25-ին մուսոնային անձրեւների սեզոնի սկզբից Արեւելյան Փենջաբ նահանգում զոհվել է 57 բնակիչ, ավելի քան 180-ը՝ վիրավորվել: Անձրեւներն ու ջրհեղեղները ավերել են տասնյակ տներ եւ զգալի վնաս հասցրել գյուղացիական տնտեսություններին։

Տարերքի հարվածից լրջորեն տուժել են Լահոր նահանգի մայրաքաղաքն ու Ռավալպինդի քաղաքը, որտեղ վերջին մի քանի օրվա ընթացքում տեղացել է ավելի քան 200 մմ տեղումներ: Ջրհեղեղները հեղեղել են այնտեղ բազմաթիվ բնակելի տարածքներ, կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը եւ էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացրել։ 

Առնվազն 47 մարդ է զոհվել Հյուսիսային Հայբեր-Պահթունհվա նահանգում տեղացած անձրեւների, սողանքների եւ կայծակի հարվածների հետեւանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular