Հայտնի տղամարդկանց նվերը սիրելի կանանց՝ Մարտի 8–ի առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արմենիա TV»–ի առավոտյան ծրագրում՝ «Բարի լույսում», գարնանային ջերմ տրամադրություն է։ Վաղը կսկսվի կանանց միամսյակը, ինչի կապակցությամբ Գայանե Ասլամազյանը, Ավո Խալաթյանը, Սիմա Բաղդասարյանն ու Մհեր Խաչատրյանը կհյուրընկալեն հայտնի ու սիրված երգիչների։
Մարտի 8–ի առթիվ տղամարդիկ կերգեն կանանց համար ու առավոտից կապահովեն տոնական տրամադրություն «Արմենիա TV»–ի եթերում։
«Բարի լույսին» հյուրընկալվել են Հայկոն, Արամ MP3-ն, Էրիկը, Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Գրիգոր Կյոկչյանը, Սարգիս Ավետիսյանը, Նիկ Էգիբյանը և այլք։